«Հարսիկ» հարսանյաց սրահը հիմնադրվել է 2008թ.-ին և արդեն 11 տարի զբաղվում է հարսանյաց հանդեսների կազմակերպման ծառայությունների մատուցմամբ:
«Հարսիկ» հարսանյաց սրահը իր հաճախորներին առաջարկում է լավագույն ապրանքանիշերի հարսանյաց զգեստներ: Սրահում ներկայացված են “Love Bridal”,”Ricca Sposa”, “Naviblue Bridal”, “Demestrios”, “Royaldi”, “Pollardi”, “Solomia Bridal” և շատ այլ հանրահայտ ապրանքանիշերի ավելի քան 200 տեսականի:
«Հարսիկ» հրասանյաց սրահը մշտապես թարմացնում է իր տեսականին՝ հարսանյաց զգեստներ, կոշիկներ, այլ պարագաներ, փոխարինելով դրանք ավելի նորաոճ մոդելներով:
«Հարսիկ» հարսանյաց սրահը առանձնանում է իր բարձրակարգ սպասարկմամբ և պրոֆեսիոնալ խորհրդատվությամբ:
Աղջկական ամենաթանկ ու նվիրական երազանքներից մեկը հարսանեկան ճերմակ զգեստի մեջ չքնաղ հարսնացու լինելն է: Այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհներից մեկը տանում է դեպի հարսանյաց սրահ «Հարսիկ», որտեղ ներկայացված հարուստ ու բազմաճաշակ տեսականին կարող է աննկարագրելի բերկրանք պարգևել հարս դառնալու երազանք փայփայող ցանկացած օրիորդի:
«Հարսիկ» հարսանյաց սրահի զգեստները աչքի են ընկնում իրենց շքեղությամբ, ինքնատիպությամբ ու ոճային բազմազանությամբ: Դա հնարավորություն է տալիս «Հարսիկ» հարսանյաց սրահ այցելող խստապահանջ հաճախորդին գտնել իր ճաշակին և ոճին համապատասխան հարսնազգեստ և հեռանալ բավականության լուսափայլ ժպիտը դեմքին:
Մի քանի խորհուրդ ապագա հարսիկներին.
• Երբեք մի հետաձգեք Ձեր հարսնազգեստի ընտրությունը մինչև վերջին օրերը,
• Հարսանիքի օրը Ձեր օրն է, և Ձեր կյանքի ամենագլխավոր օրվա հարսնաշորը ընտրեք Դուք, այլ ոչ մեկ ուրիշը,
• Ընտրեք որակյալ հարսնազգեստ, քանի որ այդ օրվա Ձեր նկարագիրը Ձեզ հետ տանելու եք ողջ կյանքի ընթացքում: